fbpx
Սպորտ

NBA-ի քառորդ եզրափակիչը կայացավ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում այսօր տեղի ունեցան քառորդ եզրափակչի՝ վերջին չորս զույգերի հինգերորդ հանդիպումները:

«Ֆիլադելֆիա Սեվենթիսիքսերսը» ընդունեց «Վաշինգթոն Վիզարդսին» և վստահ հաղթանակ տարավ ՝ 129:112 հաշվով: Խաղի ամենաարդյուանվետ բասկետբոլիստ ճանաչվեց «Ֆիլադելֆիայի» խաղարկող Բեն Սիմոնսը: Ընդհանուր դիմակայության արդյունքում «ֆիլադելֆիան» հաղթեց 4-1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

«Նյու Յորք Նիքսը» սեփական հարկի տակ 89:103 հաշվով զիջեց «Ատլանտա Հոուքսին»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց հյուրերի առաջատար Թրեյ Յանգը, որը վաստակեց 36 միավոր և կատարեց 9 արդյունավետ փոխանցում: «Ատլանտան», այս դիմակայությունում տանելով չորրորդ հաղթանակը, դուրս եկավ կիսաեզրափակիչ:

«Յութահ Ջազը» հերթական վստահ հաղթականը տոնեց «Մեմֆիս Գրիզլիսի» նկատմամբ՝ 126:110, իսկ «Դալաս Մավրիկսը» հյուրընկալվելիս հաղթեց «Լոս-Անջելես Կլիպերսին»՝ 105:100, շարքում հաշիվը դարձնելով 3:2: Այս զույգի վերջին՝ վեցերորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին: Հաղթողը կիսաեզրափակչում կմրցի «Յութահ Ջազի» հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ