fbpx
Սպորտ

Նեյմարը պատմել է իր կարիերայի լավագույն պահերի մասին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, թե որոնք են լավագույն պահերը, որ տեղի են ունեցել իր կարիերայի ընթացքում:

«Օլիմպիական խաղերում տոնած հաղթանակը՝ Բրազիլիայի հավաքականի կազմում, առաջինն է, իսկ երկրորդը՝ 2017 թվականի մարտին «Բարսելոնա»-ի՝ 6:1 հաշվով հաղթանակը ՊՍԺ-ի նկատմամբ: Երբ մենք խփեցինք 6-րդ գոլը, ես անհավանական զգացողություններ ունեցա: Նման բան դեռ չէր եղել ինձ հետ»,- ասել է 27-ամյա ֆուտբոլիստը։ Նրա խոսքերը մեջբերում է Express-ը:

Նշենք, որ բրազիլացի հարձակվողը 2017 թվականի ամռանն տեղափոխվել էր ՊՍԺ, սակայն օրեր առաջ հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ