fbpx
Իրավական

Նենց կանենք աշխատավարձը բացարձակ չի իջնի․ դատարանը հեռախոսազրույցներ հրապարակեց

Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կաշառքի գործով դատական նիստին հետազոտվում են գործով առկա ապացույցները։

Սկզբում հրապարկվեցին Դավթյանի և Աբրահամյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցները․

«3000-ն ա ուրեմն։ Աբրահամյան, էս էլ էն հների տարբերությունը: Փետրվար ամսվա տարբերություններն են։ Դավթյան, ինչն ա՞ փոխվել։ Եթե մենք ստեղից դուրս գանք օրինական, հարկերն էլ հանած․․․Լավ, նենց կանենք աշխատավարձը բացարձակ չի իջնի, բայց հարկերն էլ կհանենք։ Նախորդից չիջնես էլի»։

Այնուհետև հրապարկվեց տեսանյութերը, որոնցում երևում է, թե ինչպես են ինչ-որ ծրարը միմյանց փոխանցում և զրուցում։

Ներքին դիտման հետազոտման ընթացքում կային բառեր, որոնք այդքան լավ լսելի չէին ներկաների համար, ինչին Արսեն Դավթյանի պաշտպանն արձագանքեց։

Նշենք, որ դատական նիստին ներկա են նաև երեխաներից ապօրինի զրկված մայրերը։ Դատական նիստի ընդմիջման ժամանակ նրանցից Հայկուհի Խաչատրյանը մոտեցել էր Ռազմիկ Աբրահամյանին, մաղթել առողջություն և հարցրել, թե որտեղ է իր երեխան։

Մինչև դատական նիստի սկսվելը դատարանի բակում հավաքվել էին երեխաներից ապօրինի զրկված մայրերը և բողոքի ակցիա էին իրականացնում։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ