fbpx
Աշխարհ

Նեպալում հեղեղների զոհերի թիվը հասել է 90-ի

Նեպալում տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 90-ի: Եվս 31 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Նեպալի ներքին գործերի նախարարությանը:

Ավելի վաղ հայտնել էինք 78 զոհի և 40 վիրավորի մասին:

«Ամբողջ երկրում փրկվել է ավելի քան 3365 մարդ: Տվյալների հավաքագրումը և օգնության տեղաբաշխումը իրականացվում է ամբողջ թափով»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Սանիտարահիգենիկ պայմանների բացակայությունը բարձրացնում է երկրում համաճարակների տարածման հավանականությունը:

Նեպալի իշխանությունները որոշել են առայժմ այլ երկրներից օգնություն չխնդրել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղատարափ անձրևները Նեպալում սկսվել են հուլիսի 11-ին: Դրանց պատճառով մեծ վնասներ են կրել երկրի 70 շրջաններից 31-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ