Մենք բավականին ինտենսիվ հարաբերություններ ունենք և՛ ԵՄ-ի հետ, և՛ ԵՄ անդամ շատ երկրների հետ, և՛ ԱՄՆ-ի հետ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք շարունակելու ենք այդ բնականոն զարգացումը: Ես կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել իրականում մեր հարաբերություններում, երբ որ Պրահայի հանդիպումից հետո ԵՄ քաղաքացիական դիտորդական խումբ ժամանեց Հայաստան՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշակի կետերում տեղակայվելու նպատակով, և մենք հույս ունենք, որ նման կարգի համագործակցությունը և ներդրումը ԵՄ երկրների մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը կշարունակվի»,- նշեց վարչապետը: