fbpx
Ժամանց

Քարդաշյանը Ուեսթի նոր ալբոմի շնորհանդեսին ներկայացել է հարսանյաց զգեստով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Չիկագոյում կայացել է ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի Donda ալբոմի շնորհանդեսը, որին ներկա է գտնվել է նաև հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։

Բայց այստեղ հատկանշական է այն, որ Քարդաշյանը ներկայացել էր հարսանյաց զգեստով։ Գուցե, սա ինչ-որ ակնա՞րկ է, որ Քիմը պատրաստ է վերամիավորվել։

Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք ԶԼՄ-ներից, այդ հարսանյաց զգեստը հատուկ կարվել է Քարդաշյանի համար։

Քիմը բեմ է բարձրացել ամենավերջում, երբ հնչել է շնորհանդեսի եզրափակիչ երգը։

Օգտատերը համացանցում նույնպես քննարկում են սկսել Քարդաշյանի ու Ուեսթի վերամիավորման վերաբերյալ։ Մի մասը համոզված է, որ սա ակնարկ է եղել, բայց մի մասն էլ կարծում է, որ Քիմն ուղղակի աջակցել է նախկին ամուսնուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ