Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում Schiaparelli-ի ցուցադրության ժամանակ մոդելները պոդիում են դուրս եկել վայրի կենդանիների գլուխներով հագոիստներով: Այդ մասին գրում է Vogue-ը։
Schiaparelli-ի գեղարվեստական տնօրեն Դենիել Ռոզբերրին ներկայացրել է Couture Spring 2023 հավաքածուն: Մոդելները հայտնվել են կենդանիների գլուխներով զգեստներով, տարօրինակ վահաններով և արտասովոր կոմպոզիցիաներով՝ քարերի ու հանքանյութերի տեսքով: Իրինա Շեյքը փորձել է կերպար առյուծի հետ, Շալոմ Հարլոուն ամբիոն է բարձրացել ընձառյուծի նմանվող գլխով հանդերձանքով, իսկ Նաոմի Քեմփբելը՝ գայլի գլխով մորթյա բաճկոնով։
Բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էննինֆուլի խոսքով՝ հավաքածուի ոգեշնչումը Դանթե Ալիգիերիի Աստվածային կատակերգությունն է։ Բացի այդ, կենդանիների մոտիվները միշտ եղել են Schiaparelli ապրանքանիշի ԴՆԹ-ում։
Կուտյուրի շոուի հյուրերի թվում էին Քայլի Ջենները, դերասանուհի Ռոսի դե Պալման, դիզայներ Օլիվյե Ռուստեն եւ այլ աստղեր։