fbpx
Էկո

ՀԲՃ-ն ներկայացնում է, թե ինչ է կատարվում Ամուլսարում

Հայկական բնապահապանական ճակատը գրառում է կատարել Facebook-ում: ՀԲՃ-ն ներկայացրել է, թե ինչ է կատարվում Ամուլսարում:

«Այսօր առավոտյան ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել երեկ Ամուլսարի դիմադրական կետերում եղած քաղաքացիներին, ովքեր պահանջում էին, որ Սարավան գյուղի կողմից Ամուլսարի տարածք մտած «Էկո Բիլդինգ» ընկերության 6 ներկայացուցիչները դուրս գան այնտեղից և դադարեն սադրանքները:

Այս առումով ցանկանում ենք քաղաքացիներին հիշեցնել իրենց իրավունքները ոստիկանության հետ հարաբերություններում:

Ոստիկանն իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է օրենքով.
քո իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում ոստիկանը պարտավոր է անմիջապես քեզ համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող քո իրավունքներն ու պարտականությունները:

Հիշի՛ր, որ ոստիկանության բաժին «հրավիրել» իրավական հասկացություն չկա: Եթե հավաքի ժամանակ ոստիկանը քեզ նման պահանջով դիմում է, ապա հարցրու՝ քեզ ուզում են բերմա՞ն ենթարկել: Եթե այո, ապա պահանջիր, որ հիմնավորեն, թե ինչ իրավախախտման մեջ են քեզ կասկածում: Իսկ եթե քեզ այցելել են տուն և «հրավիրում» են բաժանմունք, ապա պահանջիր ծանուցագիր: Առանց ծանուցագրի ոստիկանական բաժին մի գնա:

Եթե քեզ՝ ուժի կիրառմամբ կամ առանց դրա, հակառակ քո կամքի բերել են ոստիկանության բաժին, ապա անմիջապես հայտարարիր, որ դու իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունք ունես, պահանջի՛ր փաստաբան:

Մինչև փաստաբանի ժամանելը իրավունք ունես չպատասխանել ոստիկանների հարցերին, օգտվել քո լռելու իրավունքից: Մի՛ ստորագրիր որևէ փաստաթուղթ կամ մի՛ կատարիր որևէ գրառում ոստիկանների կողմից ներկայացված փաստաթղթերի վրա. դա քո սահմանադրական իրավունքն է:

Փորձիր հնարավորինս ճշգրիտ մտապահել այն ժամանակահատվածը, որի ընթացքում ոստիկանությունը սահմանափակել է քո ազատությունը:

Ոստիկանն իրավունք ունի քո ինքնությունը հավաստող փաստաթղթերը ստուգել և բերման ենթարկել քեզ ՄԻԱՅՆ հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի բավարար հիմքեր ունենալու դեպքում (բավարար հիմք են իրավախախտում կատարելիս կամ դրանից անմիջապես հետո բռնվելը, ականատեսների մատնանշումը, քեզ մոտի իրավախախտման բացահայտ հետքերի առկայությունը):

Քեզ բերման ենթարկելուց հետո 3 ժամվա ընթացքում պետք է կազմվի քեզ ձերբակալելու մասին արձանագրություն, որի մեջ պետք է նշվի քեզ բերման ենթարկելու ճշգրիտ ժամանակը, վայրը, հիմքը, նպատակը, այն հոդվածը, որով սահմանված հանցանքը կատարելու մեջ դու կասկածվում ես:

Պահանջիր, որ քեզ տրամադրեն արձանագրության պատճենը:
Հիշիր նաև մարդու իրավունքների պաշտպանի արագ արձականքման116, շուրջօրյա ծառայություն 096116100 հեռախոսահամարները»,-ասվում է ՀԲՃ գրառման մեջ:

https://www.facebook.com/armecofront/posts/4435641986475831?__xts__[0]=68.ARDuQ3de5BLAwUMVb64n3JMSZsmVkccyEOzyMvhXlD2vCvAVvBAuvlAMc2tP_zbns1gn_1fObYWL3gpMv5-XhtjbJSoxsq-tWcoQp4yqnunMjgHyfKhRiLcsyZs6ANQS-j0bCH2UddFlChSEHQPSEfzvsy_19j3N2Y9Lvh8UbSJDrREYiB-lQbus6mxhQqN1f447mKHbUDFZx3xbwRxgx9GY5SPUDRJ-lilNPtXdoTyxj0w4lbj74Yc6QMSXd3D4bwShYXz042KZz7VlQI8DH1-5zChWUDYelg4dVATNX0tU90zqxq-MpnSmDt5ji7t4PrHcuoivSLJQfH0Tl8ZbpQ&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ