Կրթություն
10:22 17/07/2021

Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների ընդունելության նոր կարգը․ փոխնախարար

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների ընդունելության նոր կարգը։

Նա նշում է, որ ներկայում առանձին համայնքներում տարբեր ժամկետներում ու կարգով է կազմակերպում ընդունելությունը, ու տարբեր են առանջնահերթությունները և պահանջվող փաստաթղթերը։

Անդրեասյանի խոսքով՝ նոր կարգով ոլորտում միասնական քաղաքականություն է սահմանվելու, ինչն էլ նպաստելու է գործընթացի թափանցիկությանը և արդյունավետությանը։

Փոխնախարարը հայտնում է, որ նախագծով մասնավորապես կարգավորվում են նախադպրոցական հաստատություն հերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ