fbpx
Աշխարհ

Ներկայացուցիչների պալատի խոսնակը ցանկանում է Թրամփին բանտում տեսնել

Politico պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հունիսի 4-ին հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփին տեսնել բանտում։

Խոսնակն այս մասին ասել է Ներկայացուցիչների պալատի՝ դատական հարցերով կոմիտեի նախագահ Ջերի Նադլերի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպումը նվիրված է եղել Թրամփի դեմ իմպիչմենթի ընթացակարգ սկսելու հարցին։

«Ես չեմ ուզում, որ նրան իմպիչմենթի ենթարկեն, ես ցանկանում եմ նրան բանտում տեսնել», – նշել է Փելոսին։

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ