Ներկայացվել է ՀՀ-ում 2021-ին ուռուցքաբանության ոլորտում կատարված բարեփոխումները-Azat TV
Առողջապահություն
11:39 14/01/2022

Ներկայացվել է ՀՀ-ում 2021-ին ուռուցքաբանության ոլորտում կատարված բարեփոխումները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի անդամների հետ քննարկել է չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրով նախատեսված 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Խորհրդի նախագահ, ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը ներկայացրել է ուռուցքաբանության ոլորտում կատարված բարեփոխումները, առկա իրավիճակը:

Ոլորտի մասնագետները հանդես են եկել առաջարկներով, մասնավորապես` չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման, ծառայությունների բարելավման ուղղությամբ», – ասված է ԱՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ