fbpx
Հասարակություն

Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է չվերթների թարմացումները

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կենտրոնի Facebook-ի էջում գրառում է կատարվել, որով անդրադարձ է արվում չվերթների թարմացումներին։

«Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):

Ս.թ. հունիսի 20-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45):

Ս.թ. հունիսի 20-ին, 21-ին, 22-ին, 24-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս. թ. հունիսի 22-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):

Ս. թ. հունիսի 24-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 10:00, ժամանում դեպի Երևան 14

Ս. թ. հունիսի 24-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:00, ժամանում դեպի Երևան 19:45):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Առաջիկա չվերթների մասին տեղեկություն ստանալու համառ խնդրում ենք հետևել մեր Facebook-յան էջին։

Հարգանքով,
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե», – ասված է գրառումում:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=953383685103868&id=118681645240747

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ