fbpx
Աշխարհ

Ներկայացվել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման համակարգը

ԵՄ-ը ներկայացրել է Կիպրոսի ափերի մոտ անօրինական հորատման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման համակարգը, սակայն դեռևս որևէ թուրքական ընկերություն կամ պաշտոնյա չի դարձել պատժամիջոցների օբյեկտ: Այս մասին հաղորդում է AP-ն:

ԵՄ ԱԳ նախարարները մեխանիզմ են ընդունել, որը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել անձանց կամ կազմակերպությունների դեմ, որոնք պատասխանատու են ածխաջրերի պաշարների անօրինական հորատման համար:

Պատժամիջոցները կներառեն ուղևորությունների արգելք և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց բաժնետոմսերի սառեցում: ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին կարգելվի միջոցներ տրամադրել նրանց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ