fbpx
Մշակույթ

Սունդուկյանի թատրոնում նախարարին էր ներկայացվել կաթսայատան խնդիրը

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Facebook-ի էջում գրված է․

«2019 թ֊ի Նոյեմբերի 4-ին, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շրջայց էր կատարում Սունդուկյան թատրոնում, նրան ներկայացվեց թատրոնի առջև ծառացած կարևոր խնդիրներից մեկը՝ կաթսայատան խնդիրը, որը չէր վերանորոգվել 80-90 ականներից սկսած։

Նախարարը ոչինչ չխոստացավ, բայց ասաց, որ հետամուտ կլինի խնդրի լուծմանը։

Այս ամիսների ընթացքում մենք աշխատեցինք մասնագիտական խմբերի հետ և ներկայացրեցինք եզրակացություն, կազմեցինք նախագիծ և նախահաշիվ։ Ուրախությամբ տեղեկացանք, որ երեկ՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել հիմնովին լուծել Սունդուկյան թատրոնի կաթսայատան խնդիրը, որի շահագործումն այլևս անհնարին էր դարձել։ Այսուհետ Սունդուկյան թատրոնը կունենա ամբողջովին նոր, ժամանակակից կաթսայատուն։

Շնորհակալություն ենք հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և ՀՀ կառավարությանը՝ այս դժվար պայմաններում թատրոնի օրհասական խնդիրներից մեկը լուծելու համար»։

https://www.facebook.com/sundukyantheatre/posts/1619841568182318?__cft__[0]=AZW7DhYiwogPESK65N7koatKLHuzl77-duhVI0HPMn6jDVhuX_JG4-SjLuhShFXGuJ5hQqYXFD0f90hJmElimWvHG-sbXbvytMlDSzJCYjlDoAVuvXYS3ftLA9vhDFzjtulA7OWy3fczc81EZ6TccZCU4gAGrejMKnE9m8dZD2TqbQ&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ