fbpx
Հասարակություն

Ներողություն խնդրելը բարոյական արժեքներ է պահանջում, որը նախարարը չունի. Կարեն Վարդանյանը Արսեն Թորոսյանի մասին

«Որևէ քայլ չեմ պատրաստվում անել Արսեն Թորոսյանի հայտարարությունների համար: Նման խոսքերի համար ներողություն խնդրելը բարոյական արժեքներ է պահանջում, որը նախարարը չունի»-, նշեց Առաջատար տեխնիլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ Tert.am-ի հետ հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը անդրադարձել էր Կարեն Վարդանյանի այն հարցազրույցին, որտեղ Վարդանյանը նշել էր՝ կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է և վակցինացիա ծախելու հարմար առիթ:

«Ես ընդամենը օգտվել եմ իմ ազատ խոսքի իրավունքից, և նախարարի այն խոսքը, թե ցանկանում է՝ չվարակվեմ կորոնավիրուսով, ցույց է տալիս, որ նա բժիշկ և նախարար լինելու իրավունք չունի: Նրանց քայլերն այնպես են դասավորված, որ քայքայում է տնտեսությունը»-, ասաց նա:

Ամբողջական նյութը կարդացեք այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ