Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը գրառման մեջ նշել է, որ արևմտամետություն ասածը սուբյեկտիվ մեկնաբանություն է, իսկ ռուսամետություն ասվածը խաբեություն է, որովհետև այդ անվան տակ թաքնված են ՀՀ անկախության հակառակորդները։
«Մի շատ մեծ մոլորության մասին եմ ուզում խոսել, որը կոչվում է «արևտամետություն ու ռուսամետություն»:
Հարգելի ըթերցողներ, արևմտամետություն ասածը սուբյեկտիվ մեկնաբանություն է, որովհետև եթե խորքային նայենք, ապա մենք, թե՜ քաղաքական, թե՜ մշակութային առումով օբյեկտիվորեն մեծամասամբ ժամանակակից արևմուտքի ազդեցությունները կրող ժողովուրդ ենք: Նախ սկսենք նրանից, որ ՀՀ-ն գոնե ֆորմալ առումով իր տիպաբանությամբ արևմտյան մոդելի պետություն է: Բացի մոդելից, մենք նաև անդամակցում ենք մի շարք եվրոպական քաղաքական ինստիտուտների, այսինքն իրավական առումով պատասխանատվություն ենք ստանձնել, որ մեր քաղաքական ինստիտուտները կհամապատասխանեն արևմտյան չափանաիշներին, իսկ դա նշանակում է, թե՜ գործող իշխանությունը, թե՜ նաև ապագա իշխանություննները շարունակելու են արևմտյան ինտեգրացիոն քաղաքականությունը, իզուր չէ, որ այս գումարման պառլամենտում կա եվրոպական ինտեգրացման հանձնաժողով: Սա խոսում է այն մասին, որ մենք սահմանադրորեն վաղուց ենք ընտրել արևմտյան քաղաքակրթությանը մաս կազմելու նպատկը, իսկ այդ ֆոնի վրա արևմտամետ անվանել առանձին քաղաքական շրջանակների, և համեմատության մեջ դնել ռուսմետների հետ, շատ մեծ սխալ է, նամանավանդ երբ ռուսամետություն կոչվածը որպես այդպիսին գոյություն չունի: Ռուսամետություն ասվածը խաբեություն է, որովհետև այդ անվան տակ թաքնված են ՀՀ անկախության հակառակորդները, որոնք ունեն մեկ գաղափարական հայրենիք, այսիքն Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանը երբեք չի թաքցրել իր կայսերապաշտական նկրտուները խորհրդային նախկին հանրապետությունների նկատմամբ, և այդ մասին վերջերս նույնիսկ տողատակերով խոսում է Վ. Պուտինը: Եվ հիմա այս ֆոնի վրա ամենաբաձր մակարդակով խոսվում արևմտամետության ու ռուսամետության մասին, երբ մի դեպքում գործ ունենք մեր ինքնիշխանությունը քաղաքակրթական բարձր ստանդարտներին ինտեգրելու հետ, որովհետև չեմ կարծում, թե կգտնվեն այնպիսի ցնորամաիտներ, որ կմտածեն, թե արևմտյան որևէ խոշոր երկիր ցանկանում է ոչնչացնել հայկական պետականությունը, իսկ մյուս դեպքում գործ ունենք այդ ինքնիշանությունը մերժողների հետ, այդ դեպքում ռուսամետություն ասածը քաղաքական գաղափարների առումով դուրս է գտնվում մեր պետականության շրջանակներից:
Այնպես որ, ներքին քաղաքական կոնյուկտուրայից ելնելով չի կարելի լղոզել ճշմարտությունները: Միգուցե գիտակցաբար չեք անում, բայց ամեն դեպքում պետք է հասկանանք, որ արևմտամետություն ու ռուսամետություն համեմատությունը մոլորություն է , և վերջ»։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2952132851547767

