fbpx
Սպորտ

12:05 18/9/2019

Ներս մտա, դասախոսն ինձ չճանաչեց. Նուրմագոմեդովը դեպք է պատմել իր կյանքից

Խառը մենամարտերի մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը պատմել է, թե մի անգամ ինչպես է քննություն հանձնել համալսարանում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի առաջին ալիքը:

Նուրմագոմեդովը հեռակա կարգով սովորում է Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանում։

«Երբ ամառային նստաշրջանը փակում էի, անգլերեն լեզվի քննություն ունեի։ Ներս մտա, դասախոսն ինձ չճանաչեց, իսկ ուսանողները միանգամից ճանաչեցին։ Նստեցի ամենահետին նստարանին:

Լսարանում մի քիչ աղմուկ բարձրացավ, դասախոսը բոլորին նկատողություն արեց։ Ավարտեցի, հանձնեցի թղթերը: Նա այնքան էր նայում ինձ ու չէր հասկանում, թե ինչ է կատարվում:

Երբ արդեն հեռացա, զանգահարեց ռեկտորը և ասաց, որ մի քիչ խուճապի են մատնվել: Նման պահեր էլ են լինում, բայց գուցե նրանց համար անսովոր է, որ այդպիսի մարզիկը նստած է և բոլորի հետ քննություն է հանձնում», – պատմել է մարզիկը:

Վերեվ