ՏՏ

Ադրբեջանական հաքերները ասում են, որ ներթափանցել են կառավարական ներքին ցանց․ Մարտիրոսյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․


«Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։

Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։


Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Այսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու արտահոսքի պատճառը և պատասխանատուն։

Հ.Գ. Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ