fbpx
Աշխարհ

Նեթանյահուն արդեն փորձում է իշխանական կոալիցիա ստեղծել․ Guardian

Իսրայելում ավարտվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն սկսել է իշխանական կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցությունները: Այս մասին գրում է The Guardian-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվելու են հաջորդ շաբաթ: Սակայն, ըստ նախնական տվյալների, վարչապետի «Լիկուդ» կուսակցությունը երկրի խորհրդարանում 36 տեղ կունի:

Վերջին տասնմեկ ամսում սրանք արդեն երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Ուստի՝ Նեթանյահուն պետք է ամեն ինչ անի, որ կարողանա կառավարություն ձևավորել և երկիրը դուրս բերել քաղաքական փակուղուց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ