fbpx
Աշխարհ

10:10 9/9/2019

Նեթանյահուն Բորիս Ջոնսոնին սխալմամբ Ելցին է անվանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շփոթել է բրիտանացի պաշտոնակցի՝ Բորիս Ջոնսոնի ազգանունը՝ սխալմամբ նրան Ելցին անվանելով:

Ինչպես հաղոդում է РИА Новости-ն, հղում անելով հրեական աղբյուրին, ելույթ ունենալով կիրակնօրյա նիստում՝ իսրայելցի վարչապետը պատմել է Մեծ Բրիտանիա կատարած այցելության մասին:

«Վերադարձել եմ Լոնդոն կատարած շատ հաճելի ուղևորությունից, որտեղ հանդիպել եմ վարչապետ Բորիս Ելցինի և ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ»,-ասել է Նեթանյահուն:

Ներկաներն անմիջապես ուղղել են նրան: Կառավարության ղեկավարը ժպտացել է և հայտարարել, որ պարզապես ստուգում էր, թե արդյոք իրեն ուշադիր են լսում:

Վերեվ