fbpx
Ժամանց

14:30 7/7/2019

Netflix-ը չի ցուցադրի ծխելու տեսարաններ երեխաների համար նախատեսված ֆիլմերում

Խոշոր սթրիմինգային Netflix սերվիսը հրաժարվում է ցուցադրել ծխելու տեսարաններ կինոժապավեններում, որոնք թույլատրված են մանկական լսարանի դիտման համար։ Որոշումը կանդրադառնա այն սերիալներին, որոնք թույլ են տրվում նայել 14-ից ցածր տարիքի երեխաներին, ինչպես նաև լիամետրաժ ֆիլմերին, որոնք թույլատրված են 13-ից ցածր տարիքի երեխաների համար։

Ինչպես ասվում է ընկերության հայտարարությունում, որոշումը տարածվում է ինչպես սովորական ծխախոտների, այնպես էլ վեյփերի վրա։ Բացի դրանից՝ կինոդիտողները նախապես զգուշացվում են այն մասին, որ այս կամ այն ֆիլմում կան ծխելու տեսարաններ։

Netflix-ը ընդգծում է, որ ծխելը վտանգ է պարունակում և կարող է բացասաբար ազդել երիտասարդների վրա, եթե այդ պրոցեսը ցուցադրվում է դրական համատեքստում։

Ընկերությունը խոստովանում է, որ որոշումն ընդունվել է այն հաշվառմամբ, որ, համաձայն The Truth Initiative կազմակերպության հետազոտության, հենց Netflix-ն է, սթրիմինգային այլ սերվիսների համեմատ, հաճախ իր ֆիլմերում ու սերիալներում ցուցադրում ծխելու տեսարաններ։

Վերեվ