fbpx
Ժամանց

Նյու Յորքում Uber-ը ուղևորներին ուղղաթիռով կտեղափոխի օդանավակայան

Ամերիկյան Uber ընկերությունը կառաջարկի Նյու Յորքում իր հաճախորդներին ուղղաթիռով տեղափոխում դեպի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանը։ Այս մասին հաղորդում է CBS-ը:

Համաձայն տեղեկատվության՝ թռիչքը կիրականացվի Մանհեթենում տեղակայված ուղղաթիռային հրապարակից: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ծառայությունը հասանելի կլինի Uber-ի լոյալության ծրագրի պլատինե և ադամանդե քարտապանների համար:

Մեկ ուղղությամբ ուղևորությունը, որը ներառում է ուղղաթիռով թռիչքն ու ուղևորությունը տաքսիով դեպի ուղղաթիռային հրապարակ, կարժենա 200-225 դոլար: Ենթադրվում է, որ նոր ծառայությունը թույլ կտա ուղևորներին կրճատել ճանապարհի համար տրամադրվող ժամանակը շուրջ 1 ժամով: Ծառայությունը կմեկնարկի հուլիսի 9-ին:

Հետագայում ընկերությունը պատրաստվում է ընդլայնել այդ ծառայոթյան տրամադրման աշխարհագրությունը, ինչպես նաև թեստավորել մի քանի ճանապարհորդներին միաժամանակ թռիչքի այդ ծառայությունը տրամադրելու հնարավորությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ