fbpx
Ժամանց

Նյույորքյան սիրո պատմություն կարանտինի պայմաններում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Նյու Յորքում տևական ժամանակ հայտարարված է կարանտին։ Նյույորքցիները նոր ռեժիմի ընթացքում իրենց ժամանակը տարբեր կերպ են անցկացնում։ Բրուքլինում մարդիկ հաճախ են տանիքներում լինում՝ վայելելու գեղեցիկ տեսարաններ, հատկապես արտակարգ դրության պայմաններում։

Տորին նրանցից էր, որ տանիքում պարում էր, երբ դիմացի շենքից իրեն նկատեց Ջերեմին։

https://www.instagram.com/p/B-DGTwiDA_b/?utm_source=ig_web_copy_link

Երիտասարդն արագ կապի մեջ մտավ Տորիի հետ և նրան դրոնով ուղարկեց իր հեռախոսահամարը։ Նրանք սկսեցին շփվել իրար հետ՝ սկիզբ դնելով հետաքրքիր սիրո պատմության։

Այդ գեղեցիկ պատմությունն ի սկզբանե կարելի է տեսնել Ձերեմիի պատրաստած և հրապարակած տեսանյութերում։ Շատ հետաքրքիր էր նրանց առաջին ժամադրությունը տանիքում, ավելի ճիշտ՝ տանիքներում։

https://www.instagram.com/p/B-Kl0RfD3Cz/?utm_source=ig_web_copy_link

Այս արտակարգ զույգն առաջին անգամ հանդիպեց յուրօրինակ ձևով։ Ձերեմին իրոք որ անակնկալի բերեց իր հավանած աղջկան։ Նա փուչիկի մեջ գնաց հանդիպման և թե ինչ տեղի ունեցավ, դիտեք այս տեսանյութում։

https://www.instagram.com/p/B-Pj59zj36R/?utm_source=ig_web_copy_link

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ