fbpx
Էկո

Նյու Յորքում ցանկանում են արգելել ֆուա-գրա կերակրատեսակի վաճառքը

Նյու Յորքի քաղաքային իշխանությունները ևս մեկ քայլով մոտեցել են ֆուա-գրա ուտեստի արգելմանը: Այս մասին հայտնում է Americaru.com-ը:

Քաղաքի բնակչության մեծամասնությունը կարծում է, որ այդ ճոխության համար չարժե բադերին և սագերին ենթարկել ստիպողաբար կերակրելու այդ ջանքերին:

Ֆուա-գրան ֆրանսիական ուտեստ է: Այն պատրաստվում է բադերի և սագերի ճարպակալած լյարդից: Դրա համար օրը մի քանի անգամ թռչուններին հարկադրաբար կերակրում են կոկորդի մեջ խորը իջեցրած երկար խողովակի միջոցով: Սա հանգեցնում է նրան, որ թռչունների լյարդը մեծանում է, և կենդանիները սկսում են հիվանդանալ:

Ֆուա-գրայի վաճառքը արդեն արգելվել է աշխարհի մի շարք երկրներում և քաղաքներում: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում այն նույնպես արգելվել է:

 

ԱԶԱՏ ԼՐԱՀՈՍ

Վերեվ