Նյու Յորքում քովիդի բռնկում է․ հայտարարվել է արտակարգ դրություն-Azat TV
Աշխարհ
10:56 27/11/2021

Նյու Յորքում քովիդի բռնկում է․ հայտարարվել է արտակարգ դրություն

ԱՄՆ Նյու Յորք նահանգում կորոնավիրուսի բռնկում է գրանցվել․ կտրուկ աճել են ոչ միայն հիվանդացությունները, այլ նաև հոսպիտալացումները։

Ելնելով այս իրավիճակից՝ Նյու Յորքում հայտարարվել է արտակարգ դրություն։

Այս մասին տեղեկանում ենք նահանգապետի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ արտակարգ դրությունը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 3-ից և կտևի մինչև 2022 թվականի հունվարի 22-ը։

Նշվում է նաև, որ այն թույլ կտա հնարավորինս արագ ձեռք բերել քովիդի դեմ պայքարելու բոլոր անհրաժեշտ միջոցները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ