fbpx
Էկո

Նյու Յորքում էկոակտիվիստները կարմիր ներկ են հեղել արձաններից մեկի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նյու Յորքում մի խումբ ցուցարարներ կարմիր ներկ են լցրել «Գրոհող ցուլի» արձանի վրա: Այս մասին հաղորդում է York Daily News թերթը։

Բողոքը կազմակերպել էր «Ապստամբություն բնաջնջման դեմ» (Extinction Rebellion) բնապահպանական շարժումը: Ոստիկանությունը ձերբակալել է վանդալիզմի գործողությանը մասնակցած ցուցարարներից մեկին, իսկ մյուս երկուսին հաջողվել է փախչել: Նյու Յորքում անցկացված ակցիայից բերման է ենթարկվել մոտ 100 ցուցարար։

CNBC հեռուստաալիքի հաղորդամամբ՝ արձանը կապիտալիզմի խորհրդանիշն է, և հենց դա է պատճաևը, որ այն հաճախ դառնում է շրջակա միջավայրի պաշտպանների զոհը: Արձանը տեղադրված է Մանհեթենի հարավային մասում՝ Նյու Յորքի ֆոնդային սակարանի դիմաց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ