Նորածինների մահը Նովոկուզնեցկի հիվանդանոցում

Հրապարակող՝

Նորածինների մահը Նովոկուզնեցկի հիվանդանոցում

Ամենադիտվածներ

Ռուսական Նովոկուզնեցկի թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցի ծննդատանը Նոր տարվա տոների ընթացքում մահացել է ինը նորածին։ Հիվանդանոցում հունվարի 8-ին մահացել է երեք նորածին, իսկ հունվարի 11-ին՝ ևս երկու։ Մահվան պատճառները դեռևս անհայտ են, սակայն հիվանդանոցի կայքում նշվում է, որ շնչառական վարակի շեմը գերազանցելու պատճառով ծննդատունը դադարեցրել է հիվանդների ընդունումը։ Հիվանդանոցը հայտարարել է, որ անձնակազմի պակաս չկա, իսկ վերաբացման ամսաթիվը կհայտարարեն ավելի ուշ։

Կեմերովոյի մարզի առողջապահության նախարար Անդրեյ Տարասովը հաստատել է նորածինների մահվան լուրը, սակայն չի նշել մահացած փոքրիկների թիվը։ Նա նշել է, որ իրավիճակը գնահատելու համար դեպքի վայր է եկել համապատասխան հանձնաժողով։ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց մահ պատճառելու հոդվածով։

Ամենաթարմ