Սպորտ

Նեյմարի՝ Բարսելոնայի մարզաշապիկով լուսանկարը իրարանցում է առաջացրել համացանցում

Ժամացույցների բրենդ Gaga Milano-ն, որը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հովանավորն է, սխալմամբ հրապարակել է բրազիլացու լուսանկարը՝ «Բարսելոնա»-ի այս մրցաշրջանի մարզաշապիկով:

Այս օրերին շատ են շրջանառվում 27-ամյա խաղացողի հնարավոր վերադարձի մասին լուրերը, սակայն հդեռևս անհայտ է՝ ակումբները կկարողանա՞ն տրանսֆերը համաձայնեցնել մինչև սեպտեմբերի 2-ը, այսինքն՝ մինչև տրանսֆերային պատուհանը փակվելը:

Եվ հիմա, Gaga Milano-ն, սխալմամբ հրապարակել է նոր խաղաշապիկով Նեյմարի լուսանկարը՝ այդպիսով ուրախացնելով կատալոնական ակումբի երկրպագուներին:

Չնայած այն բանին, որ լուսանկարը Instagram-ից միանգամից հեռացվել է, այն արդեն տարածված է համացանցում:

Բացառված չէ, որ լուսանկարը ֆոտոշոփ է, բայց այն փաստը, որ Նեյմարի գործընկերներից մեկը իր պաշտոնական էջում տեղադրել է այն, ավելի շատ ինտրիգներ է առաջացնում:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ