fbpx
Սպորտ

Նեյմարի և Գրիզմանի տեղափոխությունը Բարսելոնա կարող է օգնել Բավարիային

«Բարսելոնա»-ի հավանական նորեկներ Գրիզմանի ու Նեյմարի տրանսֆերային սագայի ավարտը ոչ միայն հարկավոր է կատալոնական ակումբին, այլ նաև «Բավարիա»-ին: Այս մասին տեղեկացնում է France Football-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական ակումբը լրջորեն հետաքրքրված է «կապտանռնագույններ»-ի վինգեր Ուսման Դեմբելեի խաղով:

Այնուամենայնիվ, մյունխենյան թիմի սպորտային տնօրենն Հասան Սալիհամիջիչը չի շտապում բանակցություններ սկսել՝ լավ հասկանալով, որ ֆրանսիացու տրանսֆերը կարելի է ավելի հարմար գնով ձեռք բերել այն դեպքում, երբ վերոնշյալ ֆուտբոլիստներն արդեն լինեն Կատալոնիայում:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ 22-ամյա խաղացողին ցանկանում է հրավիրել նաև ՊՍԺ-ն:

Ըստ Transfermarkt-ի՝ Դեմբելեի տրանսֆերի արժեքը 100 մլն եվրո է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ