Transfermarkt-ը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը գնահատում են 128 միլիոն եվրո: Սակայն ակումբը կարծում է, որ այս առաջնության ավարտից հետո ֆուտբոլիստը կմնա Փարիզում:
Քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհում ֆինանսական ճգնաժամ է սկսվել, նրանք կարծում են, որ ոչ մի ակումբ այդքան գումար չի վճարի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար:
Հայտնենք, որ Նեյմարը Մեսսից և Ռոնալդուից հետո ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստն է աշխարհում:
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: