fbpx
Սպորտ

Նեյմարը հնարավոր է դաշտ դուրս գա Ռեալի հետ խաղին

Անցած տարվա նոյեմբերի վերջին ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը վնասվածք ստացավ, որից հետո մինչ այժմ նա խաղադաշտ դուրս չի եկել։

Սակայն սպասվում է, որ վաղը՝ փետրվարի 15-ին նախատեսված «Ռեալի» հետ հանդիպմանը Նեյմարը կլինի հայտացուցակում։

Այս մասին գրում է RMC Sport-ը։

Նշվում է, որ բրազիլացին մասնակցել է ՊՍԺ-ի մարզմանը, որը կայացել է այսօր։

Այսպիսով՝ հնարավոր է, որ Նեյմարը մի քանի ամսվա դադարից հետո դուրս գա դաշտ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ