Սպորտ

Նեյմարը դժգոհ է, որ չի տեղափոխվել Բարսելոնա. Sport.es

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դժգոհություն է հայտնել, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվել «Բարսելոնա»:

Sport.es-ի հաղորդմամբ՝ Նեյմարը ֆուտբոլիստը հիասթափված է այն պատճառով, որ ակումբի ղեկավարությունը չի թույլատրել իրեն միանալ կատալոնական ակումբին։ Բրազիլացին համոզված է, որ այդ քայլով ՊՍԺ-ն պատժել է իրեն։

Ավելի վաղ ֆուտբոլիստը ցանկություն էր հայտնել հեռանալ ֆրանսիական ակումբից։

2018/19 մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆրանսիական ակումբի հետ հարձակվողի պայմանագիրը կավարտվի 2022 թվականի հունիսի 30-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ