Նեյմարը և Ռոնալդինյոն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներն են. Վինիսիուս

Ամենադիտվածներ

Վինիսիուս Ժունիորը հայտնել է, որ օրինակ է վերցնում իր հայրենակիցներ Նեյմարից և Ռոնալդինյոյից:

«Մի շարք հնարքներ, որոնք Նեյմարը ցուցադրում է խաղադաշտում, փորձում եմ ընդօրինակել: Նա միշտ ուղարկում է դրանց տեսանյութեերն ու ասում, որ ինքս էլ կատարեմ: Նեյմարը յուրահատուկ ֆուտբոլիստ է ու բացառիկ տեխնիկայի է տիրապետում:

Սովորել եմ նաև Ռոնալդինյոյի տեսանյութերից: Նրանք իմ 2 ամենասիրելի ֆուտբոլիստներն են»,- Վինիսիուսի խոսքերը փոխանցում է Fox Sports-ը:

Նշենք, որ Վինիսուսը 2018/19 մրցաշրջանում  «Ռեալի» կազմում դարձել է 7 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ամենաթարմ