Բրազիլիայի մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Նեյմարը հանդերձարանում թիմակիցների հետ տոնում Արգենտինայի նկատմամբ Բրազիլիայի տարած հաղթանակից հետո։
Նշենք, որ բրազիլացին վնասվածքի պատճառով չի մասնակցում Ամերիկայի գավաթին։
Հիշեցնենք, որ Բրազիլիայում շարունակվող Ամերկայի գավաթի համար պայքարի կիսաեզրափակիչ խաղում Բրազիլացիները կարողացել էին 2-0 հաշվով հաղթել արգենտինացիներին ու 12 տարվա մեջ առաջին անգամ դուրս գալ մրցաշարի եզրափակիչ։