ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատմել է «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին: Հարցազրույցի ժամանակ բրազիլացին հազիվ է զսպել արցունքները` խոսելով այն մասին, թե ինչպես է իրեն օգնել արգենտինացին, երբ դեռ նոր էր հայտնվել կատալոնական ակումբում.
«Անկեղծ ասած, ինձ համար շատ դժվար է խոսել Մեսսիի մասին, քանի որ ինձ համար «Բարսելոնայում» ամեն ինչ առանձնահատուկ է եղել, և ես այդ մասին պատմում եմ բոլորին:
Այն պահին, երբ ես ամենից շատ աջակցության կարիք ունեի, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մոտեցավ ինձ ու ասաց. «Ես պատրաստ եմ օգնել քեզ»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում El Chiringuito-ն:
Արգենտինացին մասնավորապես ասել է.
«Դու պետք է մնաս այնպիսին, ինչպիսին կա, լինես երջանիկ` ինչպես «Սանթոսում» էիր: Մի՛ ամաչիր, մի՛ վախեցիր ինձնից կամ այս ակումբում որևէ այլ մեկից: Ես այստեղ եմ, որ օգնեմ քեզ»:
Նեյմարը 2013-ից 2017 թվականներին է հանդես եկել «Բարսելոնայի» կազմում, ինչից հետո տեղափոխվել ՊՍԺ: Տրանսֆերի արժեքը կազմել է ռեկորդային 222 մլն եվրո: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե բրազիլացին ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ:
Հաղորդում է armsport.am–ը։