Նեյմարը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում.
Երկուշաբթի օրը հաղորդվում էր, որ հարձակվողը ՊՍԺ-ին ասել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից։ Հաղորդվում էր, որ բրազիլացու տրանսֆերով հետաքրքրված է Ալ-Հիլալը։
Ինչպես հայտնում է Relevo-ն, սաուդյան արաբական ակումբը պատրաստ է հարձակվողի ծառայությունների վրա ծախսել ավելի քան 200 միլիոն եվրո՝ այս գումարը ներառում է տրանսֆերի արժեքը և ֆուտբոլիստի 3 տարվա աշխատավարձը։ Ալ-Հիլալը նախատեսում է ծախսել Կիլիան Մբապեի համար նախկինում առաջարկած միջոցների մի մասը։
Փարիզցիները պատրաստ են Նեյմարին բաց թողնել «Ալ Հիլալ», քանի որ չեն ցանկանում հարձակվողին վաճառել եվրոպական թիմին։ Ինքը՝ խաղացողը, թերահավատորեն է վերաբերվում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հեռանկարին:
Նեյմարի հնարավոր տրանսֆերի հետ կապված դեռ հստակություն չկա. այժմ Ալ-Հիլալը և ՊՍԺ-ն քննարկում են միայն Մարկո Վերատիի տրանսֆերը։ Սպասվում է, որ Նեյմարի համար բանակցությունները շուտով կսկսվեն։