fbpx
Սպորտ

Նեյմարը Մեսսիի միակ փոխարինողն է․ Մազինյո

Կատալոնական «Բարսելոնայի» սաներ Ռաֆինյայի և Տիագո Ալկանտարայի հայր Մազինյոն խոսել է ՊՍԺ-ի աստղ Նեյմարի մասին, ով հավանական է, որ կտեղափոխվի «Բարսա»։

«Եթե վաղը Նեյմարը կարողանա վերադառնալ «Բարսելոնա», նրանք գոհ կլինեն։ Նա Մեսսիի միակ փոխարինողն է։ Աշխարհի միակ խաղացողն է, որ կարող է փոխարինել նրան։

Ռաֆինյան ու Տիագոն ոգևորված են։ Տիագոն 7-րդ տարին է անցկացնում Մյունխենում, իսկ Ռաֆան հիմա Վիգոյում է։ Եթե վաղը «Բարսելոնա» վերադառնալու անհրաժեշտություն լինի, դա տեղի կունենա։ Բայց հաստատ երբեք չի կարելի ասել», – Մազինյոյի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ