fbpx
Սպորտ

Նեյմարը մտադիր է մնալ ՊՍԺ-ում․ L’Equipe

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը կարող է մնալ փարիզյան ակումբում։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ն։

Ֆուտբոլիստի մտերիմները գիտակցում են, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը Նեյմարի տեղափոխությունը այլ ակումբ ավելի ու ավելի անհավանական ու մշուշոտ է դառնում։

Ավելին, հաղորդվում է, որ 27-ամյա բրազիլացին հաշտվել է ակումբի ղեկավար կազմի հետ և պատրաստվում է մնալ թիմում։ Մասնավորապես, կարգավորվել են ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ հարաբերությունները։

«Ոչ մի պատերազմ այլևս չկա»,-ասում է բանակցություններին քաջ ծանոթ աղբյուրներից մեկը։

«Կողմերը քաղաքակիրթ երկխոսություն են վարում»,-ավելացրել է մեկ այլ աղբյուր։

Հիշեցնենք, որ Նեյմարին վերադարձնելու ջանքեր է գործադրում «Բարսելոնան», սակայն փարիզցիները մերժել են կատալոնացիների բոլոր առաջարկները։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ