fbpx
Սպորտ

Նեյմարը հրաշալի պատմություն է կերտում․ Ռոնալդո

Բրազիլական ֆուտբոլի լեգենդներից Ռոնալդոն Instagram-ի իր էջում խոսել է ՊՍԺ-ի աստղ նեյմարի մասին։

«Հարգանքներս, Նեյմար: Նա շատ է խաղում, փոխանցումներ կատարում, դրիբլինգի գնում ու հարվածում: Միայն երկինքն է վերջնակետը: Ինչ հրաշալի պատմություն ես դու կերտում: Կատարյալ ու ավելի հասուն խաղացող:

Ես գիտեմ, որ դաշտից դուրս ճնշմանը դիմադրելն ավելի բարդ է, քան երբ գնդակը ոտքերիդ մոտ է: Իսկ հիմա ասա ինձ՝ որտեղի՞ց ենք մենք եկել ու որտե՞ղ ենք հայտնվել: Ո՞վ կարող է ասել մեզ, թե ինչ է անհնարինը:

Շարունակիր վստահել քո բնազդներին, քանի որ տաղանդը քեզ է պատկանում, և ոչ ոք չի կարող այն խլել քեզանից: Դու պետք է գերազանցես ավելի շատ ռեկորդներ ու թողնես քո հետքը:

Հպարտանում եմ, որ բրազիլացուն տեսնում եմ բարձունքում», – գրել է բրազիլացին։

Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս Բրազիլիայի հավաքականում իր խփած գոլերի քանակով շրջանցեց Ռոնալդոյին։

https://www.instagram.com/p/CGVagSmFs1w/?utm_source=ig_embed

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ