Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը, հնարավոր է, ՊՍԺ-ից հեռանա վարձակալական հիմունքներով: Այս մասին հաղորդում է Sport.es-ն:
Ըստ աղբյուրի՝ Նեյմարին վարձակալելու, այնուհետև մեկնարկելիք մրցաշրջանի ավարտին ամբողջական տրանսֆերի ձեռքբերման տարբերակն այժմ քննարկվում է «Բարսելոնայի» ղեկավարության կողմից:
Իսպանական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն օգոստոսի 16-ին Նեյմարի տեղափոխության գործարքը քննարկելու նպատակով հանդիպելու է ՊՍԺ-ի նապագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ:
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:
