Սպորտ
18:20 27/12/2019

Նեյմարը տեսնվել է Մեսսիի ու Սուարեսի հետ (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Նեյմարը տեսնվել է իր նախկին թիմակիցների՝ Լուիս Սուարեսի և Լիոնել Մեսսի հետ, սակայն այս անգամ ոչ խաղադաշտում։

Դեկտեմբերի 25-ին Սուարեսն ու իր կինը՝ Սոֆիա Բալբին նշել են իրենց ամուսնության 10-ամյակը, որի նպատակով կազմակերպված արարողությանը ներկա են գտնվել նաև Մեսսին ու Նեյմարը։

Բրազիլացի ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ֆուտբոլիստներն են հավաքույթի վայրում։

Արարողությունն անցկացվել է Ուրուգվայում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ