fbpx
Սպորտ
20:50 13/10/2019

Նեյմարը վնասվածք ստացավ․ Բրազիլիայի հավաքականը չկարողացավ հաղթել

Նիգերիայի հավաքականի հետ խաղում վնասվածք է ստացել «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը։ Ֆուտբոլիստը խաղի 12-րդ րոպեին փոխարինվել է։

Ֆուտբոլիստը լքել է խաղադաշտը՝ ձախ ազդրի վերին մկանը բռնած։ Նրան փոխարինելու է դուրս եկել «Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն:

Խաղը կայացել է Սինգապուրում:

Մինչև ընդմիջում նիգերիացիները առաջ են անցել հաշվի մեջ Ջո Արիբոյի գոլի շնորհիվ: Սակայն հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով․ Բրազիլիայի հավաքականի կազմում աչքի է ընկել Կազեմիրոն:

Հիշեցնենք՝ նախորդ ընկերական խաղում Բրազիլիայի հավաքականը չկարողացավ հաղթել Սենեգալին: Հանդիպումը կայացավ հոկտեմբերի 10-ին ու ավարտվեց դարձյալ 1:1 հաշվով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ