fbpx
Սպորտ

Նեյմարը խուսափել է վիրահատությունից, բայց 2,5 ամիս բաց կթողնի

ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել հարձակվող Նեյմարի վնասվածքի և նրա վերականգնման մասին:

Բժիշկների հետ խորհրդատվության արդյունքում որոշվել է վիրահատություն չիրականացնել և սահմանափակվել միայն պահպանողական բժշկությամբ:

Սպասվում է, որ Նեյմարը 10 շաբաթ բաց կթողնի` մոտ 2,5 ամիս: Անձամբ ֆուտբոլիստն արդեն ծանոթացել է խորհուրդներին և համաձայնել բուժման տվյալ մեթոդին:

Այսպիսի վնասվածք նա ստացել էր նաև նախորդ մրցաշրջանում և ավելի քան 3 ամիս էր բաց թողել:

Այսպիսով, Նեյմարը չի կարողանա օգնել ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղերում:

Նեյմարը աջ ոտքի հինգերորդ մետատարզային ոսկրի վնասվածք է ստացել Ֆրանսիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի՝ «Ստրասբուրի» (2:0) հետ հունվարի 23-ին կայացած խաղում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ