Վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
-Ամանորին ռուսաստանցի տուրիստների հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով:
Եվ ընդհանրապես՝ ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ:
Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը եւ ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել:
#ՀարստացեքԵվՀարստացրեք
Նշենք, որ Փաշինյանի գրառման հիմքում ռուսական «Իզվեստիա» թերթի հրապարակումն է, հղումն այստեղ՝
https://iz.ru/823826/2018-12-14/nazvany-samye-populiarnye-strany-u-rossiian-dlia-poezdok-na-novyi-god?fbclid=IwAR0E29SsX4DP9o8lr7NWKQT6Igo65yzuKOP22IJe6PSghjEL2tlGqKNcCgQ