fbpx
Քաղաքականություն

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանն անդրադարձել է հայ գերիների վերադարձի հարցին

Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին: Նա հիշեցրել է, որ Նիդերլանդները կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին: Դեսպանն ընդգծել է, որ այդ և այլ հարցերում իրենց ջանքերը կենտրոնացնում են ԵՄ-ում:

«Նիդերլանդները, որպես առանձին երկիր, փոքր է իր ծավալներով ու ներուժով, այդ իսկ պատճառով մեր բոլոր ջանքերը կենտրոնացնում ենք ԵՄ կառույցում, որպեսզի Հայաստանը հնարավորինս շատ երկրներից օգնություն ստանա»,- ասուլիսի ընթացքում նշեց է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը:

Նա նշեց, որ քաջատեղյակ է ընթացիկ իրավիճակին (ՀՀ-ի սահմանին տիրող իրավիճակին-խմբ.): Դեսպանը սոսկալի է համարել այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում:

«Տեղյակ ենք հումանիտար կարիքների հետ կապված հարցերին, փորձել ենք կենտրոնացնել մեր ռեսուրսներն օգնություն ցույց տալու համար: Նիդերլանդները փորձել է ԵՄ-ի միջոցով ֆինանսական հատվածներ ուղղել Հայաստանին»,-ասաց դեսպանը:

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում հունիսին կայացած լիագումար նիստում խորհրդարանը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակում։Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին: Նա հիշեցրել է, որ Նիդերլանդները կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին: Դեսպանն ընդգծել է, որ այդ և այլ հարցերում իրենց ջանքերը կենտրոնացնում են ԵՄ-ում:

«Նիդերլանդները, որպես առանձին երկիր, փոքր է իր ծավալներով ու ներուժով, այդ իսկ պատճառով մեր բոլոր ջանքերը կենտրոնացնում ենք ԵՄ կառույցում, որպեսզի Հայաստանը հնարավորինս շատ երկրներից օգնություն ստանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում նշել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը:

Նա շեշտեց, որ քաջատեղյակ է ընթացիկ իրավիճակին (ՀՀ-ի սահմանին տիրող իրավիճակին-խմբ.): Դեսպանը սոսկալի է համարել այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում:

«Տեղյակ ենք հումանիտար կարիքների հետ կապված հարցերին, փորձել ենք կենտրոնացնել մեր ռեսուրսներն օգնություն ցույց տալու համար: Նիդերլանդները փորձել է ԵՄ-ի միջոցով ֆինանսական հատվածներ ուղղել Հայաստանին»,-ընդգծեց դեսպանը:

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում հունիսին կայացած լիագումար նիստում խորհրդարանը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ