fbpx
Աշխարհ

Նիդեռլանդների կառավարությունը ցանկանում է հրաժարվել Հոլանդիա անվանումից

Նիդեռլանդների կառավարությունը որոշել է հրաժարվել երկրի երկրորդ՝ Հոլանդիա անվանումից: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Այս որոշումով կառավարությունը նպատակ ունի վերափոխել երկրի իմիջը:

Ազգային վերափոխման ծրագիրը, որը ստորագրվել է բիզնես լիդերների, զբոսաշրջային խորհրդի և կառավարության միջև, ուժի մեջ կմտնի այս տարվա վերջ:

«Տոկիո 2020»-ի օլիմպիական խաղերում և «Եվրատեսիլ» երգի մրցույթում «Նիդեռլանդները» կդառնա երկրի պաշտոնական անվանումը: «Եվրատեսիլ 2020»-ը, ի դեպ, անցկացվելու է մայիսին՝ Ռոտերդամում:

Իսկ ֆուտբոլի ազգային հավաքականը, որը երկրից դուրս առավել հայտնի է Հոլանդիա անվամբ, այսուհետ բոլոր պաշտոնական իրավիճակներում կանվանվի բացառապես Նիդեռլանդներ:

 

Վերեվ