fbpx
Աշխարհ

Հոլանդիայի թագուհին և Թրամփի դուստրը G20-ում խոսել են կանանց դերի մասին

Առանձին միջոցառում՝ նվիրված հասարակությունում կանանց դերի ընդլայնմանը, տեղի է ունեցել Օսակայում Քսանյակի գագաթաժողովի շրջանակում։ Միջոցառմանը հանդես են եկել Հոլանդիայի թագուհի Մաքսիմ Զորեգուեթան և ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը: Այս մասին տեղեկացնում է TACC-ը։

«Եթե կանանց համար աշխատանքի շուկայում նույնպիսի հնարավորություններ լինեին, ինչպես և տղամարդկանց, ապա մինչև 2025 թվականը համաշխարհային ՀՆԱ ծավալը կավելանար 28 տրլն դոլարով»,- ասել է Հոլանդիայի թագուհին։ Նրա խոսքով՝ հավասարության հասնելու միջոցներից մեկը կանանց և տղամարդկանց միջև մեծ խզումը վերացնելն է տեխնոլոգիաներին հասանելիության տեսակետից։ «Ոչ հարուստ երկրներում բջջային ինտերնետից օգտվելու տոկոսը կանանց շրջանում 26 տոկոսով ավելի քիչ է, քան տղամարրդկանց»,- նշել է նա։

Բացի դրանից՝ թագուհին նշել է այն հանգամանքը, որ արդի հասարակությունում որոշ երկրներ պահպանում են տարբեր սահմանափակումներ կանանց համար ֆինանսական ոլորտում։

«Եվ նորից ցածր եկամուտներ ունեցող երկրներում կանանց թիվը, որոնք հաշիվներ ունեն բանկերում, 30 տոկոսով ավելի քիչ է, քան տղամարդկանցը»,- ընդգծել է թագուհին։

Իվանկա Թրամփն իր հերթին կոչ է արել Քսանյակի ղեկավարներին ներդնել իրենց ավանդը հասարակությունում կնոջ դերի ընդլայնման գործում։

«Երկրներում, որոնցում կանայք ակտիվորեն մասնակցում են աշխատանքային գործունեությանը, պակաս կլինի միջազգային հակամարտությունները բռնի միջոցներով լուծելու հավանականությունը»,- ասել է նա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ