Նիդեռլանդների ոստիկանությունը հաղորդել է, որ Ուտրեխտ քաղաքում տղամարդը կրակ է բացել տրամվայի վրա, որի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել: Կա մեկ զոհ: BBC-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 10:45-ին:
Ոստիկանությունը շղթայել է տրամվայի կանգառի շրջակայքը: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները:
Իրավապահները մարդկանց խնդրել են ազատ թողնել ճանապարհները փրկարարների աշխատանքին չխոչընդոտելու համար։
