fbpx
Աշխարհ

Նիգերիայում ազատել են առևանգված թուրք նավաստիներին

Նիգերիայում ազատ են արձակել 10 թուրք նավաստիներին, որոնց առևանգել էին աֆրիկյան երկրի ափերի մերձակայքում զինված անձինք: Այս մասին հաղորդում է Anadolu-ն:

Հայտնի է, որ անձնակազմի փրկված անդամների առողջական վիճակը բավարար է:

Ավելի վաղ Գվինեական ծոցում առևանգել էին 10 թուրք նավաստիներին:

Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 13-ի երեկոյան. զինված անձինք հարձակվել էին թուրքական դրոշի ներքո ուղևորվող Paksoy-I բեռնանավի վրա: Նավում գտնվում էր Թուրքիայի 18 քաղաքացի:

Դա Թուրքիայի քաղաքացիներին Նիգերիայում առևանգելու առաջին դեպքը չէ: Մինչ այդ հայտնի էր դարձել Թուրքիայի քաղաքացիություն ունեցող բանվորներին առևանգելու և ազատ արձակելու մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ