fbpx
Աշխարհ

Նիգերիայում հարձակվել են դպրոցի վրա ու առևանգել աշակերտներին

Նիգերիայի Կացինա նահանգի Կանկարա քաղաքում զինված մարդիկ անկանոն կրակ են բացել փողոցներում, որից հետո՝ դիմադրություն ստանալով իրավապահներից, նրանք շարժվել են դեպի Government Science Secondary School դպրոցի ուղղությամբ։

Այս մասին հայտնում է նիգերիական Vanguard պարբերականը։

Նշվում է, որ դպրոցում սովորում է ավելի քան 800 մարդ։

Երկրում կրթության ոլորտի պատասխանատուներից Բադամասաի Չարանչիի տվյալներով՝ դպրոցի վրա հարձակումից հետո 406 մարդ արդեն գտնվել է։ Նա հայտնել է նաև, որ սովորողները հարձակման գիշերն անցկացրել են անտառում։

Նշվում է նաև, որ զինյալները առևանգել են աշակերտների մի մասին, բայց հստակ թիվ դեռևս չի նշվում։

Ըստ աղբյուրի՝ ուրբաթ տեղի ունեցած հարձակումից հետո իշխանությունները կարգադրել են փակել նահանգի բոլոր դպրոցները։ Իրավապահներն ու զինվորականները փնտրում են հարձակում իրականացրածներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ